ааа ааа
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփում
հարցազրույց մեդիա խումբ Armyane.kz -ի ղեկավար,
Ղազախստանի հայկական համայքների ասոցիացիաի փոխնախագահ
Շանթ Մկրտչյանի հետ
Հարց -
Մենք զրուցել էինք ձեզ հետ մինչ ՀՀ
նախագահի ընտրությունները, հիմա
երբ ընտրությունները ավարտվել են ու նախնական արդյունքները հրապարակվել, ի՞նչքանով
էին անակնկալ արդյունքները:
Շանթ Մկրտչյան - Արդյունքները սպասելի էին, բայց
հիացթափեցնող: Բոլոր մտավախություններս իրականացան:
Հարց - Հայաստանի մի
մասը ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն
է հաղթել ընտրություններում, մյուս մասը`
Սերժ Սարգսյանը: Ի՞նչ կասեք այդ մասին:
Շանթ Մկրտչյան - Ժողովրդի իրական ձայներով չի հաղթել ոչ մեկը, պետք է լիներ երկրորդ փուլ, բայց փաստացի
Սերժ Սարգսյանը հաղթեց:
Հարց - Կարելի է ենթադրել, որ իշխանության թեկնածուն ցանկացած
դեպքում հաղթելո՞ւ էր:
Շանթ Մկրտչյան - Ոչ: Իշխանական մեքենան իր բոլոր կեղծիքներով, իմ կարծիքով 10-15% կարող է ազդել ընտրությունների
արդյունքների վրա: Այդպես էլ եղավ, եթե
մտովի, Ս. Սարգսյանի ստացաց տոկոսից
հանենք 10-15% ու բաժանենք մյուս թեկնածուների վրա, կստանանք ընտրությունների
իրական պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը մոտ հավասար ձայներ են
ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր
հաղթել այս ընտրություններում, նույնիսկ առաջին փուլում, բայց նա
դա չարեց:
Հարց - Ի՞նչ
չարեց նա հաղթել
համար:
Շանթ Մկրտչյան - Նախընտրական փուլում Պարույր
Հայրիկյանը մի քանի անգամ
հայտարարեց, ցույց տվեց հաղթելու միակ ուղին, դա միասնական թեկնածուի առաջադրումն էր, բայց Րաֆֆի
Հովհաննիսյանը չընդունեց: Ընտրությունները
մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Հայրիկյանը ճիշտ էր, բայց ինչպես միշտ, ժամանակին նրա ասացները չեն գնահատվում ու ընդունվում:
Հարց - Բայց այդ դեպքում ո՞վ կլիներ միասնական
թեկնածուն:
Շանթ Մկրտչյան - Պարույր Հայրիկյանը մի քանի
անգամ կրկնեց, որ փորձ ուներ միասնական թեկնածուի առաջադրման, և առաջարկում
էր այդ ուղին:
Նախկինում նա միասնական թեկնածուի համար հանել էր իր թեկնածությունը, կարծում եմ այս անգամ էլ
կհաներ, քանի որ
նա երբեք պաշտոնի պայքար չի
մղել, այլ զուտ գաղափարի, ու քանի
որ Րաֆֆին ամենաշատ ձայներն ուներ, նա
էլ կլիներ միասնական թեկնածու, ու հիմա
հաղթաց կլիներ:
Հարց - Ընդիմադիր բոլոր թեկնածուների ստացաց
ձայները միասին չեն հերիքում Րաֆֆուն նախագահ դառնալու համար, ինչու՞ էք վստահ, որ
միասնական թեկնածուի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթեր:
Շանթ Մկրտչյան - Նախ ասեմ, որ այդ ժամանակ բոլոր
հարցումները ցույց էին տալիս, որ միասնական թեկնածուի դեպքում Սերժ Սարգսյանի
ընտրողների մի մասը կքվեարկի միասնական թեկնածուի օգտին, հետո ամենակարևորը, որ
միասնական թեկնածուի դեպքում հաղթանակի հավատը ժողովրդի մոտ կմեծանար: Հաշվի առեք,
որ ընտրություններին չի մասնակցել ընտրության իրավունք ունեցողներից ավելի քան 1
միլիոն մարդ, ու այդ մարդկանց մի մասը ձայն կտար միասնական թեկնածուին, քանի որ
կառաջանար հաղթանակի հավատ: Հետո ընդիմադիր միասնական թեկնածուն կարող էր
դիմել բոլոր ընդիմադիր ուժերին սատարելու
միասնական թեկնածուին: Հասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանը» իշխանական թեկնածուին է սատարում,
բայց «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» ու «Հայ
ազգաին կոնգրեսը» եթե ընտրության առաջ
կանգնեին իշխանական թեկնածուի ու ընդիմության թեկնածուի միջև, ստիպված կլինեին
իրենց համակիրներին կոչ անել քվեարկելու Րաֆֆիի օգտին, որպեզի չխայտարակեն
իրենց ընդիմադիր կեցվացքը, դրանով ամեն մեկը կավելացներ Րաֆֆիի ձայները 3-5%: Միասնական թեկնածուին
կմիանայն մի շարք փոքր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, որը
կտար ևս մի քանի տոկոս: Միասնական թեկնածուն կունենար մեծ թիմ, ու հնարավորություն
բոլոր ընտրատարացքերում ունենալ դիտորդներ, նույնիսկ մի քանի, որը նվազագույնի
կհասցներ ընտարկեղծիքները: Ժամանակ կար այս ամենը կազմակերպելու, քանի որ Պարույր
Հայրիկյանը մինչև վերջ պատրաստ էր օգտվելու ընտրությունները 15 օրօվ հետաձգելու իր
սահմանադրական իրավունքից: Այս ամենից հետո հաշվեք ինքներդ, միթե՞ միասնական
թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ առաջին փուլով չէր ընտրվի նախագահ:
Հարց - Այդ դեպքում ինչ էք կարծում, ինչո՞
ւ պարոն Հովհաննիսյանը չհամաձայնվեց
միասնական թեկնածու առաջարկին:
Շանթ Մկրտչյան - Իմ կարծիքով Րաֆֆին վստահ էր,
որ կլինի երկրորդ փուլ, այդ դեպքում նա ինքստիքյան կդառնար ընդիմության միասնական
թեկնածու ու կհաղթեր: Այսինքն նա չի միանա որևէ մեկին, այլ բոլորը կմիանան իրեն,
նա չէր սպասում, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, ու հիմա իներցիայով
շարունակում է երկրորդ փուլի ընտրարշավը: Իշխանությունները այդ ամենը հասկանալով,
արեցին ամեն ինչ, որպեսի իրենց թեկնածուն առաջին փուլում հաղթեր: Առաջին փուլում
միասնական թեկնածուի դեպքում նա հաղթանակի դափնիները պիտի կիսեր միացյալ քաղաքական
ուժերի հետ: Նա որոշեց մենակ հաղթել, ու պարտվեց: Ռուսներն ասում են - ժադնոստ
ֆռաեռը սգուբիլա: Դա քաղաքական անգիտակից
քայլ էր, մտածել, ինչո՞ւ համախմբվեմ
թեկնածուների հետ, որոնցից ավելի շատ ձայներ ունեմ ես, երբ քաղաքական ավելի փորցառու
իր գործընկերը ասում էր, որ նախագահան ընտրություններում տարբերություն չկա, դու
1% էս հավաքել թէ 49% միևնույնն է պարտվել էս: Ավելի լավ հաղթող թիմում նույնիսկ
երրորդը լինես, քան պարտվող թիմում առաջինը:
Հարց - Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը
հանրահավաքներ է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում ու ժողովրդին
հավաստիացնում, որ ինքը հաղթելու է: Դաշնակցության ներկայացուցիչը միացել է այդ
հանրահավաքին, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ Րաֆֆին է հաղթել
ընտրություններում: Հնարավո՞ր է ինչ որ բան հիմա փոխել:
Շանթ Մկրտչյան - Եթե ռեալ նայենք իրավիճակին,
Րաֆֆու ընտրողների մեծ մասը ուղղակի դժգոհ են իշխանություններից, ու Րաֆֆին
կարողացավ համախմբել այդ մարդկանց խոստումներ տալով, բայց երբ խոստումները չեն
կատարվում, մարդիկ ուշ թե շուտ կհեռանան նրանից: Այս հանրահավաքները չեն կարող
արդյունք տալ, քանի որ նա չի առաջարկում որևէ ծրագիր նպատակին հասնելու: Նախագահը
չի պատրաստվում զիջումների գնալ, նոր ընտրությններ նշանակել ու սահմանադրորեն դա
անհնար է: Րաֆֆին առաջարկում է նախագահին ինքնակամ զիջել իշխանությունը իրեն, դա
մանկամտություն է, ու
երբեք չի լինի: Իսկ եթե նա պատրաստ է ժողովրդին հեղաշրջման տանել, պետք է ռեալ
գիտակցի հետևանքների մասին, ու ժողովրդին ասի այդ մասին, այլ ոչ օգտագործի:
Տպավորություն է ստեղծվում, որ նա ուղղակի ինքնաբավարարում է ստանում, տեսնելով
ժողովրդի համատարած հավատը իր հանդեպ և ուզում է երկարացնի այդ հաճույքը, իր
աստեղային ժամը: Ինչ վերաբերվում է
Դաշնակցությանը և Լ. Տեր-
Պետրոսյանին, նրանք իրենց հայտարարություններով ուզում են օգտվելով առիթից, ժողովրդի
մեջ իրենց հեղինակությունը վերականգնեն, իբր ժողովրդի հետ են: Եթե նրանք իսկապես ուզում
էին, որ Րաֆֆին հաղթեր, պիտի մինչև ընտրությունները Րաֆֆուն օգնության ձեռք մեկնեն, ոչ թե ընտրություններից հետո:
Եթե Րաֆֆին ուզում է հիմա ինչ որ արդյունքի
հասնել, պետք է գիտկցի, որ չլսելով ավելի փորձառու քաղակաքան գործչի առաջարկը
սխալվել է, ու գոնե հիմա սխալը ուղղի: Դա նշանակում է, ոչ թե հանրահավաքներ անի ու
սպասի թե ով դատարկ հայտարարություններով կմիանա իրեն, այլ իր վրա վերցնի
ընդիմադիր դաշտի ղեկավարի դերը, ամենաշատը
ժողովրդի քվեն ստացած թեկնածուի իրավունքով, ու բոլոր ընդիմադիր քաղաքական ուժերին
ինքը ուղերձներ հղի, հանդիպումներ կազմակերպի, բոլորին միավորի ու ապացուցի, որ
իշխանության հասնելը ոչ թէ նպատակ է, այլ միջոց ժողովրդին ծառաելու համար: Այդ
դեպքում դեռևս կա հնարավորություն, որ իշխանական մեքենան կարող է ճեղքվել ու տեղի
տալ ժողովրդի պոռտքմանը, բայց դա նորից կնշանակի հաղթանակի դեպքում դափնիները
կիսել, որը նա չի ուզում:
Հարց - Եթե հիմա հնարավորություն լիներ նախագահի
ընտրություն կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի
ու Սերժ Սարգսյանի միջև, ո՞ւմ կնտրեիք դուք:
Շանթ Մկրտչյան - Հաշվի առնելով, որ
«Ժառանգություն» կուսակցությունը չունի անհրաժեշտ ռեսուրսներ, կառավարելու երկիրը,
ես կնտրեի ՄԻԱՍՆԱԿԱՆ թեկնածու Րաֆֆի
Հովհաննիսյանին: Պարոն Րաֆֆի
Հովհաննիսյանի կարգախոսին ՀՆԱՐԱՎՈՐ Է, ես կավելացնեի ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈւԺԵՐՈՎ...
23. 02. 13 թ.
ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ.
հարցազրույց մեդիա խումբ Armyane.kz -ի ղեկավար, Ղազախստանի հայկական համայքների ասոցիացիաի փոխնախագահ Շանթ Մկրտչյանի հետ
Հարց : Պարոն Մկրտչյան պարզաբանեք մեդիա խումբ Armyane.kz -ի դիրքորոշումը Հայաստանում նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Շանթ Մկրտչյան - Մեր մեդիա խումբը ձեռնպահ է մնում քաղաքական ուժերին սատարելուց ու չի ենթարկվում որևէ քաղաքական ուժի ոչ Հայաստանում, ոչ նրա սահմաններից դուրս:
Հարց: Այդ դեպքում կխնդրեմ ներկայացնեք ձեր անձնական կարծիքը, որպես ՀՀ քաղաքացի:
Շանթ Մկրտչյան - Հայաստանի վիճակը անհամեմատ կլավանա եթե նախագահ ընտրվի ազնիվ ու արդար մարդ, այնպիսի մարդ, որը կկարողանա ազգի ու հայրենիքի շահը վեր դասել իր անձնականից: Հայաստանում ամեն բնագավառում կա արդարության պակաս, ու մնացած բոլոր պրոբլեմները բխում են դրանից:
Հարց: Ձեր կարծիքով նախագահի թեկնածուների մեջ կա՞ այդպիսի մարդ:
Շանթ Մկրտչյան - Ես նախագահի թեկնածուներին գնահատում եմ ոչ նրանց տված գեղեցիկ խոստումներով, այլ նրանց արած գործերով, նրանց անցած կյանքի ճանապարհով:
ՀԱՎԱՏԸ ԳՈՐԾԵՐՈՎ: Այդպիսի մարդ ես վստահ եմ որ կա, դա Պարույր Հայրիկյանն է: Նա մեր քաղաքական իրականության մեջ միակ մարդն է, որը ազգի շահը միշտ վեր դասել իր անձնականից:
Հարց: Մենք բոլորս ցնցված ենք Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձից, ի՞նչ կասեք այդ մասին:
Շանթ Մկրտչյան - Մահափորձի իրական պատճառը ես չգիտեմ, ու չեմ ուզում անհիմն որևէ ուժի մեղադրեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կապ չունեն այդ մահափորձի հետ։ Այդ դեպքում նրանք պիտի ամեն ինչ անեն, որպեսի բացահայտեն հանցագործին ու պատվիրատուին, դրանով իրենց վրաից կհանեն պատասխանատվությունը կատարվածի։ Չնայաց ունեմ մտավախություն, որ իրական հանցագործի փոխարեն հանրությանը կներկայացնեն մի խելագարի կամ թմրամոլի, որը իր վրա կվերցնի հանցագործությունը մեծ դրամական փոխհատուցում ստանալու ակնկալիքով, կամ ուրիշ նկատառումներով, որպեսի թաքցնեն իրական պատվիրատուին։
Հարց: Խոսք գնաց իշխանությունների մասին, կխնդրեմ ասեք ձեր կարծիքը իշխանության թեկնածու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։
Շանթ Մկրտչյան - Կարծում եմ, որ Սերժ Սարգսյան ավելի լավ նախագահ է քան իր նախորդները, ու ոչ թե ես գովաբանում եմ նրան, այլ ուղղակի նախորդներն էին շատ վատ, հատկապես 1 նախագահը։
Հարց: Հայաստանում շատերի համար անսպասելի էր, որ նախագահական ընտրություններին չմասնակցեցին հիմնական քաղաքական ուժերից մի քանիսը «Բարգավաճ Հայաստանը», «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը», «Հայ ազգաին կոնգրեսը»։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Շանթ Մկրտչյան - Կարծում եմ Տեր-Պետրոսյանը, իրեն հատկացրած դերը խաղաց, ու համարեց իր գործը ավարտված։ Երևի առայժմ նոր սցենար չկա։ Անկեղծ ասաց, ես չէի էլ սպասում, որ Ծառուկյանը կդնի իր թեկնածությունը, ավելի հակված էի նրան, որ Բարգավաճը կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, բայց դա տեղի չունեցավ, որը իմ կարծիքով նշանակում է, իշխող կուսակցությունները եկան համաձայնության, որ Սերժ Սարգսյանը ևս 5 տարի կառավարի, իսկ հետո միացյալ ուժերով հետ կբերեն Ռոբերտ Քոչարյանին։ Դա իմ կարծիքով մեր ազգի համար վտանգավոր գործընթաց է։
Ինչ մնում է Դաշնակներին, չգիտեմ նրանք էս խաղի մեջ կան թե ոչ, բայց եթե որևէ քաղաքական ուժ չի աջակցում ներկա ընդիմադիր թեկնածուներին, դրանով աջակցում է իշխանության թեկնածուին։
Հարց: Հայաստանում շատերն են կարծում, որ ընտրություններում կհաղդի գործող նախագահը։ Ձեր կարծի՞քը։
Շանթ Մկրտչյան - Նախագահի պետական ռեսուրսները անհամեմատ մեծ են, մյուս թեկնածուների հնարավորություններից, Հայաստանում ապրող ընկերս, որը աշխատում է պետական համակարգում, պատմեց, որ ամեն մեկին հանձնարարել են 20 հոգանոց ցուցակ ներկայացի իր շրջապատի մարդկանցից, որոնք պիտի քվեարկեն ներկա նախագահի օգտին, ու քանի որ իր ծանոթների մեջ նման մարդիկ քիչ են, ինքը գրել է նաև Հայաստանում չապրող իր ընկերների անունները, բայց իր խոսքերով, նույնիսկ ինքը չի քվեարկի գործող նախագահի օգտին։
Պայքարը անհավասար է բայց ամեն ինչ որոշում է ժողովուրդը, ու եթե ամեն մեկը հավատա, գնա ընտրությունների, ու քվեարկի իր սրտի թելադրանքով, ապա վստահ եմ որ մենք կունենաք ազատ ու արդար հայրենիք։
Հարց: Ձեզ թվում է չե՞ն լինի ընտրակեղծիքներ։
Շանթ Մկրտչյան - Մի անեկդոտ հիշեցի - Օբաման, Պուտինը ու Սարգսյանը ինքնաթիռի վթարի պատճառով ընկնում են մի անմարդաբնակ կղզի, ինքնաթիռը մի կերպ ոչ ամբողչովին նորոգում են, բայց միայն նրանցից մեկը կարող է թռչել, ու երեքով որոշում են թե նրանցից ո՞վ պիտի փրկվի։ Օբաման ու Պուտինը խոսում են նրա մասին, որ իրենց սպասում են իրենց գերտերությունները ու մի քանի հարյուր միլիոնանոց ժողովուրդը, Սարգսյանը ասում է էդպես արդար չի, բոլորս ժողովրդավարական պետությունների ղեկավարներ ենք, եկեք փակ գաղտնի քվեարկությամբ որոշենք, թե ով է փրկվելու։ Օբաման ու Պուտինը միանգամից համաձայնվում են։ Փակ գաղտնի քվեարկությամբ Սարգսյանը 5 ձայնով հաղթում է...
Իսկ եթե լուրջ, կեղծիքներ չեմ բացառում, բայց եթե գործող նախագահի օգտին քվեարկեն 30% ինչպես սոցիոլոգներն են պնդում, ապա ոչ մի ընտրակեղծիքով, 30-ը 51% չի դառնա։ Ամեն ինչ կորոշի ժողովուրդը։
Ընտրակեղծիքներից խուսափելու համար, կառաջարկեի, որ համացանցի որևէ կայքում տեղադրվեր բոլոր ընտրութուններին մասնակցացների ցուցակը, այդ ժամանակ ես կամ Հայաստանում չգտնվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է ստուգել, թե իր տեղը որևէ մեկը քվեարկել է թե՞ ոչ։
Հարց: սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայրիկյանի վարկանիշը որպես նախագահի թեկնածու այսօր տատանվում է 10 - 15% սահմաններում, ինչո՞ւ է այդքան քիչ, հաշվի առնելով, այն որ նա ողջ կյանքն է նվիրել ազգին ու հայրենիքին։
Շանթ Մկրտչյան - Շատերն են ասել, որ քաղաքականությունը պոռնկություն է։ Հիշում եմ 91-ի միտինգներից մեկի ժամանակ, երբ այդ մասին ասեցին Հայրիկյանին, նա ասաց - քաղաքականությունը պոռնկություն է պոռնիկների համար, հնարավոր է լինել քաղաքականության մեջ, ու մնալ մաքուր, ծառաել ազգի շահերին։
Այս դեպքից անցել է 22 տարի, ու նաելով Հայրիկյանի անցած ուղուն, ես կարող եմ պնդել, այո հնարավոր է, բայց այդ դեպքում չես ունենա բարձր վարկանիշ։ Քեզ ամեն կողմից կփորցեն վարկաբեկել, կեղտոտել, հեղինակազրկել, քանի որ քեզանից վախենում են։ Մեծ տերությունները իրենց ծախված թեկնածուներին են առաջ հրում հետևից, իսկ եթե դու ազնիվ էս, ու չէս վաճառվում, դու ոչ մեկին պետք չէս։ Հայրիկյանի դեմ տարվում է ստոր քարոզչություն, բոլոր կողմերից ուզում են նրան վարկաբեկել։ Երկար տարիներ սովետական ԿԳԲ - ն էր դրանով զբաղվում, հիմա դրանց աշակերտները։ Հայրիկյանը չի մտնում կեղտոտ խաղերի, աթոռաառեվտրի մեջ, դրա համար վտանգավոր է բոլոր քաղաքական ուժերի համար։ Իշխանությունները կրկնակի կեղտոտ խաղ են խաղում նրա դեմ, մի կողմից, շինծու գովաբանում են, մյուս կողմից, իրենց գործիքների օգնությամբ փորցում խայտարակել Հայրիկյանին, իբր նա իշխանությունների հետ է գործում, կամ ծախվել է նրանց։ Ու էտ մասին ասուն եմ բոլոր ծախվածները։ Նրանք հաշվի չեն առնում, որ ցանկացած ողջախոհ մարդ հասկանում է, եթե Հայրիկյանը 17 տարի դիմացել սովետական բանտերում ու ճամբարներում, ու չի ծախվել, 17 տարի դիմացել է ԿԳԲ-ի փորձություններին ու չի հրաժարվել իր գաղափարներից (էս գործիչները 17օր էլ չէին դիմանա), ապա այս ժամանակավոր իշխանություններին հաստատ չի ծախվի։
Հայրիկյանը վտանգավոր է քաղաքական պոռնիկների համար, քանի դեռ նա կենդանի է։
Վստահ եմ, երբ նա չլինի(աստված նրան երկար կյանք տա), նրան կշնորհեն ազգաին հերոսի կոչման, բոլորը կսկսեն պատմել նրա հերոսական կյանքի մասին, նրա անունով փողոցներ, դպրոցներ, թանգարաններ կստեղծեն, նա կդառնա մեր անկախ Հայաստանի խորհրդանիշը։ Նրան կգովերգեն բոլոր հեռուստաալիքները, նրա մասին կգրվեն նոր գրքեր։ Նա արժանի է նման գնահատականի, բայց քանի նա կենդանի է, նրանից պիտի վախենան, անկախ նրա վարկանիշից, մահափորձեր կազմակերպեն նրա դեմ,փորձեն կեղտոտել նրա հերոսական անունը։
Տասնամյակներ հետո, մեր երեխաները, թոռները մեզ կհարցնեն, դու Հայրիկյանի ժամանակակիցն էս, ինչո՞ւ նրան չէիք գնահատում նրա կենդանության օրոք։ Ի՞նչ պիտի ասենք մեր երեխաներին։ Որ խաբվա՞ծ ենք եղել։
Հայրիկյանը ձեռնու չէ ոչ մեկին, բացի իր ժողովրդից։
Հույս ունեմ, որ Հայ ժողովուրդը, քանի ուշ չէ, կհասկանա այս պարզ ճշմարտությունը, ու փետրվարի 18-ին կքվեարկի Պարույր Հայրիկյանի՝ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ եւ ՀԶՈՐ Հայաստանի օգտին։
07.02.2013
Президентские выборы в Армении
Шестые в истории Армении президентские выборы пройдут 18 февраля с 08.00 до 20.00 по местному ереванскому времени (совпадающему с московским). Глава государства избирается сроком на 5 лет. Агитационная кампания завершится в полночь 17 февраля. На пост президента Армении претендуют 8 кандидатов: действующий глава государства, лидер правящей Республиканской партии Армении Серж Саргсян, лидер партии «Наследие» Раффи Ованнисян, председатель отколовшейся от Армянского национального конгресса партии «Свобода», бывший премьер-министр времен правления Левона Тер-Петросяна Грант Багратян, председатель объединения «Национальное самоопределение» Паруйр Айрикян, бывший глава МИД Нагорно-Карабахской Республики Арман Меликян, председатель Совета «Радио Ай», политолог Андриас Гукасян, эпосолог Вардан Седракян и глава партии «Национальное согласие» Арам Арутюнян. Представленные в парламенте «Процветающая Армения» (имеет вторую по численности после правящей РПА фракцию), АРФ Дашнакцутюн и Армянский национальный конгресс от выдвижения своих кандидатов или поддержки кого-либо из претендентов отказались.
Новости Армении - NEWS.am
( председатель ААКЦ <<НАИРИ>> )
по распоряжению Главы государства
НУРСУЛТАНА АБИШЕВИЧА НАЗАРБАЕВА
назначен заместителем председателя
Ассамблеи народа Казахстана.
П О З Д Р А В Л Я Е М !
|